Հայտարարվել են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Ֆրանսիայի ՆԳ նախարարության հայտարարությամբ՝ անկախ և չափավորական թեկնածու ՝ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատի» ծայրահեղական առաջնորդ Մարին Լե Պենը , համապատասխանաբար շահելով ձայների 23.75 և 21.53 տոկոսը , անցել են ընտրությունների երկրորդ փուլ:
Ֆրանսիայի ՆԳ նախարար՝ Բեռնար Կազնյովը , երկուշաբթի ապրիլի 24-ին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների 11-րդ շրջանին մասնակցել է ֆրանսացիների 78.69 տոկոսը:
Դա այն դեպքում, երբ 2012 թվականի ընտրություններին մասնակցել էին երկրի բնակչության 80.42 տոկոսը: Թվերը վկայում են մասնակիցների թվերի կրճատման մասին:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների մյուս թեկնածուներ ՝ հանրապետական Ֆրանսուա Ֆիոնը, «Ձախ ճակատ»–ի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը և Սոցիալիստական կուսակցությունից Բենուա Ամոնը համապատասխանաբար հավաքել են ձայների 19.91 , 19.64 և 6.35 տոկոսը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին : Ընտրապայքարի մեջ են լինելու առաջին փուլի երկու առաջատար թեկնածուները: