Սննդի համաշխարհային ծրագիրը կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել Եմենին
ՄԱԿ-ին կից Սննդի համաշխարհային ծրագիրը ահազանգել է, որ շուրջ 17 միլիոն եմենցիների սպառնում է սովը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Եմենում Սննդի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրեն Ստեֆան Անդերսոնն ասել է.«17 միլիոն եմենցի սովյալներին փրկելու համար պահանջվում է երկու միլիարդ 100 միլիոն դոլար»:
Անդրադառնալով ֆինանսական խնդիրներին և եմենցի կարիքավորներին հասանելիության դժվարությանը, Ստեֆան Անդերսոնը նշել է, որ Սննդի համաշխարհային ծրագիրն անկարող է օգնություն ցուցաբերել բոլոր եմենցի կարիքավորներին:
Տվյալների համաձայն` ավելի քան երեք միլիոն եմենցիներ անօթևան են, 14 միլիոնը հասանելիություն չունեն բավարար սննդի, իսկ 7 միլիոնը եմենցիներ տառապում են սովից:
2015 թ. մարտից, ԱՄՆ-ի և Բրիտանիայի հովանավորությամբ, Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի վրա: Այդ հարձակումների ժամանակ սպանվել ու վիրավորվել են հազարավոր եմենցիներ: