Սոցհարցումների համաձայն Մաքրոնը առաջատար դիրք է զբաղեցնում
https://parstoday.ir/hy/news/world-i60282-Սոցհարցումների_համաձայն_Մաքրոնը_առաջատար_դիրք_է_զբաղեցնում
Վերջերս կատարված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Շարժում» կուսակցության անկախ թեկնածուն կշահի ձայների մեծամասնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2017 14:43 Asia/Tehran
  • Սոցհարցումների համաձայն Մաքրոնը առաջատար դիրք է զբաղեցնում

Վերջերս կատարված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Շարժում» կուսակցության անկախ թեկնածուն կշահի ձայների մեծամասնությունը:

Ռոյտերզ լրատվական գործակալության հաղորդմամբ, ֆրանսական Ափինիոնի-Օրփի հաստատության կողմից անցկացված սոցհարցման երեքշաբթի օրը հրապարակված արդյունքներից պարզվում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Շարժում» կուսակցության անկախ և չափավորական թեկնածու Էմմանուել Մաքրոնը շահելով ձայների 61 տոկոսը կհաղթի նախագահական ընտրություններում:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 11 թեկնածուներից Էմմանուել Մաքրոնը. շահելով ձայների 24 և Մարին Լըպենը ձայների 21 տոկոսը, անցել են 2-րդ փուլ:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլը անցկացվելու է մայիսի 7-ին: