Արևմուտքի քայլերը սրում են Միջին Արևելքի ճգնաժամը
https://parstoday.ir/hy/news/world-i60438-Արևմուտքի_քայլերը_սրում_են_Միջին_Արևելքի_ճգնաժամը
Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության ղեկավարն ասել է.-«Արևմուտքի սխալ քաղաքականությունները ավելի են սրում Միջին Արևելքի ճգնաժամերը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 13:23 Asia/Tehran
  • Արևմուտքի քայլերը սրում են Միջին Արևելքի ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության ղեկավարն ասել է.-«Արևմուտքի սխալ քաղաքականությունները ավելի են սրում Միջին Արևելքի ճգնաժամերը»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի շրջանակում, Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է.-«Միջին Արևելքի տարածաշրջանի հավասարությունները փոփոխության ենթարկելու նպատակով Արևմուտքի կողմից կիրառված սխալ քաղաքականությունը պատճառ է դարձել, որ տարածաշրջանում ավելի սաստկանան բռնություններն ու անկայունությունը»:

Սերգեյ Նարիշկինը հստակեցրել է.-«ԱՄՆ-ի կողմից վերջերս Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը  կասկածի տակ է տարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անկեղծությունը, որը պնդում է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության  վրա»: