Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i60442-Քաշմիրում_գրոհյաինները_հարձակվել_են_հնդկական_ռազմաբազայի_վրա
Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում անջատողական գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2017 13:56 Asia/Tehran
  • Քաշմիրում գրոհյաինները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա

Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում անջատողական գրոհայինները հարձակվել են ռազմաբազայի վրա։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին՝ Պակիստանին սահմանակից Կուպվարա շրջանում։ Գրոհայինները ներթափանցել են հրետանային բազայի տարածք, որից հետո կրակ են բացել այնտեղ գտնվող զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը մոտ մեկ ժամ է տեւել։ Պատասխան կրակի հետեւանքով ոչնչացվել են երկու հարձակվողներ։

Հնդիկ զինծառայողների խոսքով՝ հարաբերականորեն բարձր կորուստների պատճառն այն է, որ բազայում զինվորները համեմատաբար քիչ ժամանակ են հատկացրել հակաահաբեկչական նախապատրաստություններին՝ հիմնականում զբաղվելով հրետանային հրաձգությամբ։ Հարձակման համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել։

 

orer.am/