Անվտանգության խիստ միջոցառումներ Եգիպտոսում ՝ Պապի այցի նախօրեին
Հռոմի Պապի Եգիպտոս կատարվելիք այցի սեմին, մայրաքաղաք Կահիրեում անվտանգության խիստ միռոցառումներ են կիրառվել:
Ֆրանցիսկոս Պապը Կահիրե է այցելում ՝ երկկողմ հարաբերությունների բարելավման հարցի շուրջ Եգիպտոսի պետայրերի հետ բանակցելու նպատակով:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, Եգիպտոսի անվտանգության ծառայությունը հայտարարել է , որ ուժեր են տեղակայվել օդանավակայան տանող ճանապարհների և այդ տարածքի կարևոր կետերում: Օդանավակայանի ժամանումների ու մեկնումների բաժիններում ստուգման կետեր են աշխատելու:
Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը Եգիպտոսի նախագահ՝ Աբդոլֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպելուց հետո, Ալ-Ազհարի համալսարանում տեսակցելու է Շեյխ Ահմեդ Ալ-Թայեբին: Զրուցակիցները քննարկելու են Իսլամի և Քրիստոնեության միջև խաղաղ երկխոսությունների հետ կապված հարցեր:
Ֆրանցիսկոս Ա Պապը մասնակցելու է ունենալու նաև «Հանուն խաղաղության միջազգային կոնֆերանսին», որտեղ հանդես է գալու ելույթով : Սպասվում է նաև Ղպտի եկեղեցու Պատրիարքի հետ հանդիպումը:
2017 թվականի Հռոմի պապի առաջին արտասահմանյան այցը կատարվում է Եգիպտոս : Սա Ֆրանցիսկոս Պապի 18-րդ արտասահմանյան այցն է: