Միջազգային կառույցները քննադատել են Արքանզաս նահանգում մահապատիժների իրականցումը
https://parstoday.ir/hy/news/world-i60588-Միջազգային_կառույցները_քննադատել_են_Արքանզաս_նահանգում_մահապատիժների_իրականցումը
ԵՄ-ը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը քննադատել են ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում մահապատիժների իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 13:14 Asia/Tehran
  • Միջազգային կառույցները քննադատել են Արքանզաս նահանգում մահապատիժների իրականցումը

ԵՄ-ը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը քննադատել են ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում մահապատիժների իրականացումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ ԵՄ-ը հայտարարել է.«Միությունը դեմ է մահապատիժների իրականացմանը: Մահապատիժների միջոցով երբեք հնարավոր չի եղել կանխել հանցագործությունները»:

Հաղորդագրությունում ասված է.«ԵՄ-ը շարունակելու է ամերիկացի պետայրերի հետ քննարկել բոլոր մակարդակներում մահապատիժների դադարեցման հարցը»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ցնցված է մահապատիժների   12-ամյա դադարից հետո Արքանզաս նահանգում ութ օրերի ընթացքում չորս հոգու մահապատժի ենթարկելու փաստից: Հիշյալ խորհուրդը դեմ է մահապատժի իրականացմանը և բոլոր երկրներից պահանջում է մահապատժի դադարեցման հարցը ներառել կառավարության օրակարգում:

Քենեթ Վիլիամսը Քանզասի նահանգի 4-րդ քաղաքացին էր, ով հինգշաբթի օրը թունավոր նյութի ներարկման միջոցով մահապատժի ենթարկվեց: