Կայացել է Հռոմի պապի և Եգիպտոսի նախագահի հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i60596-Կայացել_է_Հռոմի_պապի_և_Եգիպտոսի_նախագահի_հանդիպումը
Եգիպտոսում կայացել է Հռոմի պապի և այդ երկրի նախագահի հանդիպումը: Ֆրանցիսկոս պապը Կահիրե է այցելել Համաշխարհային խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2017 13:42 Asia/Tehran
  • Կայացել է Հռոմի պապի և Եգիպտոսի նախագահի հանդիպումը

Եգիպտոսում կայացել է Հռոմի պապի և այդ երկրի նախագահի հանդիպումը: Ֆրանցիսկոս պապը Կահիրե է այցելել Համաշխարհային խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրը կաթոլիկների հոգևոր առաջնորդ  Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած հանդիպմանը Եգիպտոսի նախագահ  Աբդոլֆաթթահ Ալ-Սիսին ընդգծել է ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի անհրաժեշտությունը: 

«Ահաբեկչությունը ոչնչացնելու համար անհրաժեշտ է լինելու աշխարհի բոլոր երկրների միջև համագործակցություններն առավել ընգլայնել».ասել է Եգիպտոսի նախագահը:

«Բռնությունը մի քանի գործոնների ՝ այդ թվում փառամոլության, զենքի առևտրի և կրոնական ծայրահեղականության հետևանքն է».ասել է Հռոմի պապը:

Հռոմի քահանայապետը նաև ողջունել է փախստականներին ընդունելու Եգիպտոսի ջանքերը:

Շաբաթ օրը  Ալ-Ազհարի համալսարանում կայացել է Ֆրանցիսկոս պապի և համալսարանի ղեկավար Շեյխ Ահմեդ Ալ-Թայեբիի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են իսլամի և քրիստոնեության միջև խաղաղ երկխոսությունների հետ կապված հարցեր: