Լոնդոնում ցույցեր են անցկացվել ի համերաշխություն Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների
https://parstoday.ir/hy/news/world-i60682-Լոնդոնում_ցույցեր_են_անցկացվել_ի_համերաշխություն_Իսրայելում_պաղեստինցի_բանտարկյալների
Բրիտանիայում բնակվող մի խումբ պաղեստինցիներ հավաքվել են Լոնդոնում գտնվող Սիոնիստական ռեժիմի դեսպանատան առջև և համերաշխություն են հայտնել հացադուլի դիմած պաղեստինցի գերիներին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Ապրիլ 30, 2017 14:11 Asia/Tehran
  • Լոնդոնում ցույցեր են անցկացվել ի համերաշխություն Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների

Բրիտանիայում բնակվող մի խումբ պաղեստինցիներ հավաքվել են Լոնդոնում գտնվող Սիոնիստական ռեժիմի դեսպանատան առջև և համերաշխություն են հայտնել հացադուլի դիմած պաղեստինցի գերիներին:

«Ալ Ֆաջր» ինտերնետային լրատվական կայքը հաղորդել է, որ այդ ցույցերը տեղի են ունեցել «Ալ Աղսայի բարեկամներ» կազմակերպության ու «Բրիտանիայում պաղեստինցիների ֆորումի» հրավերով և «Համերաշխություն Պաղեստինի հետ»,  «Բրիտանիայի իսլամական միության» արշավների ու մի քանի  հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Բողոքի երթի մասնակիցները պահանջել են պատժի ենթարկել Սիոնիստական  ռեժիմին պաղեստինցի գերիների ամենատարրական իրավունքները ոտնահարելու և նրանց նկատմամբ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

Ցուցարարները վանկարկել  են «Պաղեստինը ազատ է»,«Իսրայելը ահաբեկիչ է» և «Մենք հավատում ենք ազատությանը» կարգախոսները:

 Նշենք, որ ավելի քան 1500 պաղեստինցի գերիներ ապրիլի 17-ին հացադուլ են հայտարարել ի նշան բողոքի՝ Իսրայելի բանտերում  իրենց   նկատմամբ ցուցաբերվող վայրագ վերաբերմունքի համար։