Ֆրանսիայում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձինք
Ֆրանսիայի դատական իշխանությունները տեղեկացրել է երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող հինգ անձանց ձերբակալվելու մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ֆրանսիայի դատական իշխանությունները հայտարարել են, որ հակաահաբեկչական ուժերը երեքշաբթի օրը երկրի տարբեր շրջաններում ձերբակալել են չորս տղամարդու և մեկ կնոջ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գոծողությունների նախապատրաստման մեջ: Հայտարարվել է, որ ձերբակալվածների մոտ եղած զենքն ամբողջությամբ առգրավվել է:
Ֆրանսիայում վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների աճ է գրանցվել և այդ պատճառով երկիրը գտնվում է արտակարգ պայմաններում:
Ֆրանսիայում ահաբեկչական վերջին գործողությունն իրականացվեց այդ երկրի նախագահական ընտրություններից առաջ՝ Փարիզի «Շանզելիզե» փողոցում, որի հետևանքով զոհվեց ոստիկանության մեկ սպա և վիրավորվեցին մի քանի ուրիշներ:
2015 թվականից ի վեր Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 239 մարդ: