Ֆրանսիայում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձինք
https://parstoday.ir/hy/news/world-i60950-Ֆրանսիայում_ձերբակալվել_են_ահաբեկչության_մեջ_կասկածվող_հինգ_անձինք
Ֆրանսիայի դատական իշխանությունները տեղեկացրել է երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող հինգ անձանց ձերբակալվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2017 11:40 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ձերբակալվել են ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձինք

Ֆրանսիայի դատական իշխանությունները տեղեկացրել է երկրի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող հինգ անձանց ձերբակալվելու մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ֆրանսիայի դատական իշխանությունները հայտարարել են, որ հակաահաբեկչական ուժերը երեքշաբթի օրը երկրի տարբեր շրջաններում ձերբակալել են չորս տղամարդու և մեկ կնոջ, ովքեր կասկածվում են ահաբեկչական գոծողությունների նախապատրաստման մեջ: Հայտարարվել է, որ ձերբակալվածների մոտ եղած զենքն ամբողջությամբ առգրավվել է:

Ֆրանսիայում վերջին տարիներին ահաբեկչական հարձակումների աճ է գրանցվել և այդ պատճառով երկիրը գտնվում է արտակարգ պայմաններում:

Ֆրանսիայում ահաբեկչական վերջին գործողությունն իրականացվեց այդ երկրի նախագահական ընտրություններից առաջ՝ Փարիզի «Շանզելիզե» փողոցում, որի հետևանքով զոհվեց ոստիկանության մեկ սպա և վիրավորվեցին մի քանի ուրիշներ:

2015 թվականից ի վեր Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 239 մարդ: