ՄԱԿ-ը կոչ է արել վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին
(last modified Wed, 03 May 2017 12:56:16 GMT )
Մայիս 03, 2017 17:26 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշը մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով հղած ուղերձում նշել է.«Մամուլի ազատության օրը կոչ եմ անում վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին, որովհետև ազատ մամուլը բոլորի համար խաղաղության և արդարության գրավականներից է»:

Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում ասված է.«Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը: Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից։ Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում նաև ասված է.«Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կարող են փոխել  մեր աշխարհը»:

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է: