Ֆրանսիայում մեկնարկել են նախագահական բանավեճերը
Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Էմանուել Մակրոնի և Մարի Լը Պենի բանավեճը սկսվել է փոխադարձ մեղադրանքներով և քննադատությամբ: «Լիովին պարզ է, թե ինչ ընտրություն է սպասվում ֆրանսիացիներին:
Մակրոնը վայրի կապիտալիզմի ներկայացուցիչների թեկնածուն է, և նա հանդես կգա կոշտ տնտեսական ռեժիմի օգտին: Ընտրվելու դեպքում նա սոցիալական կոնֆլիկտների կստեղծի, բոլորի պատերազմ՝ բոլորի դեմ»,-հայտարարել է Լը Պենը: Նրա խոսքով՝ Մակրոնը միշտ եղել է Ֆրանսիայի քաղաքական էլիտաների սիրահար, իսկ ինքը ժողովրդի թեկնածուն է: Իր հերթին, Մակրոնը Լը Պենին անվանել է իր հոր՝ Ֆրանսիայի խիստ աջակողմյան կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի արժանի հետևորդ: «Դուք Ֆրանսիան տանում եք պարտության, իսկ ես կողմ եմ դրա հաջողություններին և ձեռքբերումներին, քանի որ մեր երկիրը առաջ էլ է կարողացել հաջողություններ ունենալ: Այսօր այն տնտեսական գերտերությունների վարկանիշում հինգերորդն է»,-նշել է Մակրոնը:
Ankakh.com