Սիոնիստական ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցը առթել է բահրեյնցիների զայրույթը
https://parstoday.ir/hy/news/world-i61524-Սիոնիստական_ռեժիմի_պատվիրակության_Մանամա_կատարած_այցը_առթել_է_բահրեյնցիների_զայրույթը
Բահրեյնցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2017 13:07 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցը առթել է բահրեյնցիների զայրույթը

Բահրեյնցիները ցույց են անցկացրել ի նշան բողոքի Սիոնիստական Ռեժիմի պատվիրակության Մանամա կատարած այցի դեմ:

Մանամայում Ֆիֆայի նիստին մասնակցելու նպատակով Բահրեյն է ժամանել իսրայելական մի պատվիրակություն: Ֆիֆայի նիստում քննարկվելու է Հորդանանի արևմտյան ափին իսրայելական թիմերի գործունեության մասին այդ ռեժիմի առաջարկը:

Բահրեյնի Ալ-Լո Լո հեռուստաընկերությունը հայտարարել է.«Ֆիֆայի նիստին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին տարածված լուրը հարուցել է բահրեյնցիների զայրույթը: Ցույցի ընթացքում բահրեյնցիները դատապարտել են այդ երկրում իսրայելական պատվիրակության ներկայությունը:

Հորդանանի արևմտյան ափին իսրայելական 6 թիմերի ներկայությունը Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է համարում Ֆիֆայի կանոնադրությանը, որի համաձայն՝ մեկ ֆեդերացիայի անդամ թիմերը չեն կարող առանց թույլտվության խաղալ օտար երկրում:

Հորդանանի արևմտյան ափին Իսրայելի թիմերի ներկայությունը այդ ռեժիմի զավթողական քայլերի շարունակությունն է համարվում: