Բրիտանացի աշակերտները զենքով են հաճախում դպրոց
https://parstoday.ir/hy/news/world-i61770-Բրիտանացի_աշակերտները_զենքով_են_հաճախում_դպրոց
Բրիտանական The Independent օրաթերթը տեղեկացրել է, որ այդ երկրի դպրոցներում հայտանաբերվել է մեծ քանակությամբ զենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 12:43 Asia/Tehran
  • Բրիտանացի աշակերտները զենքով են հաճախում դպրոց

Բրիտանական The Independent օրաթերթը տեղեկացրել է, որ այդ երկրի դպրոցներում հայտանաբերվել է մեծ քանակությամբ զենք:

The Independent օրաթերթի ինտերնետային կայքը գրել է, որ ոստիկանության վերջին տվյալների համաձայն, ավելի քան 2500 դանակ, սուր, կացին և հրացան է հայտնաբերվել Բրիտանիայի դպրոցներում: Զենք է հայտնաբերվել անգամ  5 տարեկան երեխաների մոտ: 

Հաղորդման համաձայն՝  յուրաքանչյուր 5 դեպքերից մեկում դանակ է օգտագործվել և բրիտանիայի տարրական  դպրոցներում հայտնաբերվել է մեծ թվով զենք:

Ոստիկանության կայանները ստույգ տվյալները չեն հրապարակում հայտնաբերված զենքերի մասին: