Ֆրանսիայում թանգարանից շուրջ մեկ մլն եվրոյի արժողությամբ իրեր են գողացել
Մայիս 14, 2017 05:11 Asia/Tehran
Ֆրանսիայում թանգարանից շուրջ մեկ մլն եվրոյի արժողությամբ իրեր են գողացել:
Ֆրանսիայի Լիոն քաղաքի հայտնի Ֆուրվյեր թանգարանից թալանել են Տիրամոր պսակաթագն ու մի քանի այլ խիստ թանկարժեք նմուշներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թանգարանի ահազանգման համակարգը ճիշտ է անխափան աշխատել է, և ոստիկաններն արագորեն կարողացել են տեղ հասնել, սակայն հանցագործներին այնուամենայնիվ հաջողվել է փախչել:
Նշվում է, որ թալանի ընդհանուր արժեքը կարող է հատել անգամ 1 մլն եվրոյի սահմանը: Հետաքննության ժամանակ թանգարանը փակ կլինի:
Tert.am
Պիտակ