Մայիս 14, 2017 13:10 Asia/Tehran
  • Թրամփը չի կարծում, թե ՌԴ-ն խանդավառված է ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չի կարող պատկերացնել, որ Ռուսաստանը գոհ կլինի Հյուսիսային Կորեայում վերջին հրթիռային փորձարկմամբ»` հաշվի առնելով այն, որ հրթիռը վայրէջք է կատարել Ռուսաստանի, ոչ թե Ճապոնիայի մերձակայքում:

Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, հաղորդում է Reuters-ը:

«Հաշվի առնելով այն, որ հրթիռն ընկել է ռուսական հողերի մերձակայքում, նախագահը չի կարող պատկերացնել, որ Ռուսաստանը կարող է գոհ լինել դրանից», - նշվում է հայտարարությունում:

Սպիտակ տանը կարծում են, որ այդ արձակումը պետք է ազդանշան հանդիսանա բոլոր երկրներին` ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու համար:

News.am

 

Պիտակ