Քրիստոս Ստիլիանիդեսը պահանջել է օգնել Մյանմայի մուսուլմաններին
Մայիս 15, 2017 19:32 Asia/Tehran
Եվրամիության Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդեսը պահանջել է վերացնել Մյանմայի Ռախինի նահանգի ժողովորդին օգնությունների առաքման սահմանափակումները:
Քրիստոս Ստիլիանիդեսը Մյանմայի կառավարությունից պահանջել է արտոնել անցյալ տարվա հոկտեմբերից ռազմական կացության մեջ գտնվող Ռախին նահանգին հումանիտար օգնությունների առաքումը:
Մյանմայի կառավարությունը Ռուհինգիայի մուսուլմաններին անօրինական գաղթականներ և քաղաքացիական իրավունքներից զուրկ է համարում:
Մյանմայի բանակայինները սպանել են հարյուրավոր մուսուլմանների և տասնյակ հազար մարդկանց զրկել տնից:
ՄԱԿ-ը անցյալ ամիս հայտարարել է, որ Մյանմայի բանակը ցեղասպանություն է իրականացրել Ռուհինգիայի մուսուլմանների դեմ:
Պիտակ