ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Փհենյանի բալիստիկ փորձարկումները
https://parstoday.ir/hy/news/world-i62086-ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարը_դատապարտել_է_Փհենյանի_բալիստիկ_փորձարկումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Փհենյանի կողմից բալիստիկ փորձարկումները, որոնք իրականացվել էին նախօրեին։ Այս մասին մայիսի 15-ին հայտնել է կազմակերպության կայքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 20:22 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Փհենյանի բալիստիկ փորձարկումները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Փհենյանի կողմից բալիստիկ փորձարկումները, որոնք իրականացվել էին նախօրեին։ Այս մասին մայիսի 15-ին հայտնել է կազմակերպության կայքը։

«Այդ գործողությունը ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւի խախտում է ու սպառնում է աշխարհի ու տարածաշրջանի անվտանգությանը»,- ասվում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ Գուտերեշը կոչ է անում Հյուսիսային Կորեային  կատարել միջազգային պարտականությունները ու վերադառնալ ապամիջուկայնացման ուղի։

Փհենյանը մայիսի 14-ի առավոտյան բալիստիկ հրթիռ էր փորձարկել։ Միջին ու մեծ հեռահարության հրթիռի թռիչքը տեւել է կես ժամ, այն անցել է մոտ 700 կմ ու ընկել Ճապոնական ծովում, Կորեական թերակղզու ու Ճապոնիայի միջեւ։ Հյուսիսային Կորեայում հայտնել են, որ փորձարկման նպատակն է եղել «ծանր միջուկային մարտագլխիկի» կրման հնարավորությունը ստուգելը։

News.am