Մայիս 16, 2017 07:47 Asia/Tehran
  • ԱԽ-ն արձագանքեց Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկմանը

ՄԱԿ-ի ԱԽ-ն երկուշաբթի օրը միաձայնությամբ դատապարտեց Հյուսիսային Կորեայի հրթիռային հարձակումը և Փխենյանին կոչ արեց այսուհետ միջուկային կամ հրթիռային որևէ փորձարկում չիրականացնել:

«Սի Բի Սի Նյուզ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, այս խորհրդի հաղորդագրության մեջ ընդգծված է «Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների նպատակը միջուկային սպառազինության արձակման տեխնոլոգիայի ընդլայնումն է և լարվածություն է առաջանցում տարածաշրջանում»: Հաղորդագրության մեջ ընդգծված է, որ ԱԽ-ն պատրաստվում է խստացնել Փխենյանի դեմ պատժամիջոցները:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ն հատկապես վերջին շաբաթների ընթացքում անգամներ պահանջել էր պատժիչ առավել քայլեր ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ:

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ օրը բալիստիկ մի հրթիռ արձակեց Ճապոնիայի ծովի կողմը:

«Ռոյտերզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն ավիատիեզերային ոլորտի փորձագետների համոզմամբ նոր հրթիռը կարող է շուրջ 4000կմ տարածություն կտրել:

Պիտակ