Սիոնիստ պաշտոնյան հանդես է եկել Բաշշար Ասադի ապանության կոչով
https://parstoday.ir/hy/news/world-i62148-Սիոնիստ_պաշտոնյան_հանդես_է_եկել_Բաշշար_Ասադի_ապանության_կոչով
Հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի դեմ բացահայտ դիրքորոշմամբ, Սիոնիստական Ռեժիմի բնակարանային նախարարը Ասադին սպանելու կոչ է արել:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 16, 2017 18:43 Asia/Tehran
  • Սիոնիստ պաշտոնյան հանդես է եկել Բաշշար Ասադի ապանության կոչով

Հանդես գալով Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի դեմ բացահայտ դիրքորոշմամբ, Սիոնիստական Ռեժիմի բնակարանային նախարարը Ասադին սպանելու կոչ է արել:

Իսրայելական «Ջերուզալեմ փոստ» օրաթերթի հաղորդմամբ, Իսրայելի բնակարանային նախարար Յովաֆ Գալանթն ասել է.«Հասել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին ոչնչացնելոու ժամանակը»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի պատքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով տնօրեն Սթուարթ Ջոնսը հայտարարել է.«Սիրիայի կառավարությունը բանտարկել և սպանել է հազարավոր սիրիացիների»:

Սիրիայի կառավարությունը հերքել և անհիմն է որակել Սթուարթ Ջոնսի հայտարարությունները, ասելով, որ այդ խոսքերը ասվում են Արևմուտքի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը ծածկելու համար:

Հատկանշական է, որ Արևմուտքի պատասխանատուն Սիրիայի կառավարության դեմ հայտարարություններ են կատարում, երբ նախատեսված է չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի գլխավորությամբ ու Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկի Ժնևյան բանակցությունների նոր փուլը: