Խոշռու. Կանայք Միջին Արևելքի ճգնաժամերի գլխավոր զոհերն են
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ կանայք Միջին Արևելքի վերջին ճգնաժամերի գլխավոր զոհերն են:
ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն բախումներում կանանց դեմ բռնությունների քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ցավ հայտնելով Միջին Արևելքում ճգնաժամերը շարունակվելու կապակցությամբ, այդ ճգնաժամերի շարունակվելը նողկալի է համարել: Նա հավելել է. «Ահաբեկչական խմբերը կազմակերպված կերպով, ստրկատիրության ու սեռական բռնության միջոցով թիրախ են դարձնում կանանց»:
«Միջին Արևելքի կանայք վախի, սպառնալիքի, օտարամերժության ու ցեղապաշտության միջավայրում անկասկած առաջին ու գլխավոր զոհերից են դառնում»,-հավելել է ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը:
Խոշռուն քննադատել է Միջին Արևելքում կանանց իրավունքների հանդեպ միջազգային հանրության երկակի մոտեցումներն, ասել է. «Պաղեստինի ժողովրդի դեմ Երուսաղեմը զավթած ռեժիմի թշնամական քաղաքականությունը և Գազայի հատվածի անարդար շրջափակման շարունակվելը համարվում են պաղեստինցիների ու այդ թվում պաղեստինցի կանանց իրավունքների բացահայտ ոտնահարում»:
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ու մշտական ներկայացուցիչն անդրադարձել է նաև Եմենում տիրող ցավալի վիճակին, ասելով. «Այս երկրի կանայք Սաուդյան ռեժիմի ամենադաժան հարձակման թիրախում են հայտնվել»: