Մայիս 17, 2017 15:18 Asia/Tehran
  • Միացյալ Նահանագները հայտնել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության նախապայմանները

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև երկխոսության հույս է հայտնել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դրա համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Փհենյանը դադարեցնի միջուկային և հրթիռային փորձարկումները, հայտնում է Интерфакс-ը:

«Միացյալ Նահանգները ցանկանում է երկխոսություն վարի, սակայն ոչ մինչ այն պահը, երբ մենք տեսնենք միջուկային ծրագրի և այլ փորձարկումների ամբողջական դադարեցում», - նշել է նա:

Ամերիկացի դիվանագետը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Չինաստանը Հյուսիսային Կորեայի դեմ համատեղ գործողությունների ծրագիր են մշակում:

armedia.am/

 

Պիտակ