Բունդեսթագ նախագիծ է ներկայացվել Ինջիրլիքից գերմանացի զինվորներին հետ կանչելու մասին
Մայիս 17, 2017 12:09 Asia/Tehran
Գերմանիայի Բունդեսթագի երկու ընդդիմադիր կուսակցություն՝ Կանաչների ու Ձախերի կուսակցությունները, համատեղ առաջարկ են ներկայացրել, որով հորդորում են անմիջապես hետ քաշել գերմանացի զինվորներին Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Խնդրի առնչությամբ իր տեսակետն է հայտնել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ով ընդգծել է, որ Բունդեսթագի պատգամավորների այցն արգելելը «ՆԱՏՕ-ի գործընկերների շրջանակում վստահության կորուստ է համարվում»:
lratvakan.am/
Պիտակ