Սիլվի Գուլարը ստանձնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնը
Ֆրանսիայի նոր պաշտպանության նախարար է դարձել Սիլվի Գուլարը։ Նախկինում նա եղել է եվրոպատգամավոր եւ ներկայացրել «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը, հաղորդում է ВВС-ն։
Աղբյուրը հաղորդում է, որ Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մաքրոնը կառավարության համար նախարարների է ընտրել։ Նոր կառավարությունում ներառվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ 11 կին եւ 11 տղամարդ։
Էկոնոմիկայի նախարար է դարձել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, պահպանողական Բրյունո Լը Մերը։ Սոցիալիստ Ժերար Կոլոնը՝ Լիոնի քաղաքապետը, ստացել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Եւս մեկ սոցիալիստ՝ Ժան-Իվ Լը Դրիանը, այժմ կլինի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։ Մաքրոնի նախընտրական շտաբի ղեկավար եւ նրա «Առաջ» շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը ստացելէ Տարածաշրջանների գործերի նախարարի պաշտոնը։ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է «Դեմոկրատական շարժման առաջնորդ» եւ Պո քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Բայրուն։
News.am