Սիլվի Գուլարը ստանձնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնը
https://parstoday.ir/hy/news/world-i62286-Սիլվի_Գուլարը_ստանձնել_է_Ֆրանսիայի_պաշտպանության_նախարարի_պաշտոնը
Ֆրանսիայի նոր պաշտպանության նախարար է դարձել Սիլվի Գուլարը։ Նախկինում նա եղել է եվրոպատգամավոր եւ ներկայացրել «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը, հաղորդում է ВВС-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 18:49 Asia/Tehran
  • Սիլվի Գուլարը ստանձնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնը

Ֆրանսիայի նոր պաշտպանության նախարար է դարձել Սիլվի Գուլարը։ Նախկինում նա եղել է եվրոպատգամավոր եւ ներկայացրել «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը, հաղորդում է ВВС-ն։

Աղբյուրը հաղորդում է, որ Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մաքրոնը կառավարության համար նախարարների է ընտրել։ Նոր կառավարությունում ներառվել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ 11 կին եւ 11 տղամարդ։

Էկոնոմիկայի նախարար է դարձել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, պահպանողական Բրյունո Լը Մերը։ Սոցիալիստ  Ժերար Կոլոնը՝ Լիոնի քաղաքապետը, ստացել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Եւս մեկ սոցիալիստ՝ Ժան-Իվ Լը Դրիանը, այժմ կլինի Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։ Մաքրոնի նախընտրական շտաբի ղեկավար եւ նրա «Առաջ» շարժման գլխավոր քարտուղար Ռիշար Ֆերանը ստացելէ  Տարածաշրջանների գործերի նախարարի պաշտոնը։ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է «Դեմոկրատական շարժման առաջնորդ» եւ Պո քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Բայրուն։

News.am