Տեղի է ունեցել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի բացումը
https://parstoday.ir/hy/news/world-i62288-Տեղի_է_ունեցել_Կաննի_70_րդ_միջազգային_կինոփառատոնի_բացումը
Ֆրանսիայի Լազուրե ափում բացվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 19:08 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի բացումը

Ֆրանսիայի Լազուրե ափում բացվել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը:

Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, Կրուազետ ծովափում հյուրերի մուտքը Փառատոնների պալատ ուղեկցվում էր անվտանգության աննախադեպ միջոցառումներով: Կաննում երկշաբաթյա փառատոնի շրջանակներում հերթապահություն իրականացնող ոստիկանների թվաքանակը գաղտնի է պահվում: Մինչդեռ քաղաքում 550 վերահսկման տեսախցիկներ են տեղադրվել:

Կինոփառատոնը հանդիսավոր կերպով բացել են ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը և իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Վերջինս այս տարի գլխավորում է կինոփառատոնի ժյուրիի կազմը:

Փառատոնի հանձնախումբն այս տարի գլխավոր մրցույթի համար 19 ֆիլմ է ընտրել ներկայացված շուրջ 2000 ֆիլմից: Պաշտոնական ծրագրում, ընդհանուր առմամբ, ներառվել է 49 կինոնկար:

Ժյուրիի կազմում ընդգրկվել են նաև ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, Ուիլ Սմիթը, իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն, ֆրանսիացի կոմպոզիտորև Գաբրիել Յարեդը: Միջոցառումը վարելու է Մոնիկա Բելուչին:

Կաննի առաջին կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել 1946 թվականի սեպտեմբերի 20-ին։  Ամենամյա կինոփառատոնի գլխավոր մրցանակը «Ոսկե արմավենու» ճյուղն է (Palme d’Or), որը շնորհվում է ժյուրիի ընտրած տարվա լավագույն ֆիլմին: 

Tert.am