Դի Միստուրան և Բաշար Ալ-Ջաաֆարին բանակցել են Սիրիայի հարցերի շուրջ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան Ժնևում առանձին հանդիպել ու բանակցել է Սիրիայի կառավարության պատվիրակության և ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ստեֆան Դի Միստուրայի և Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար՝ Բաշար Ալ-Ջաաֆարիի հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի սահամադրության, ընտրությունների կայացման, կառավարության ձևավորման և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Սիրիայի ընդդիմադիր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան ասել է.-«Այս բանակցություններն անցյալում կայացած բանակցություններից տարբերվում են այն բանով, որ այս անգամ սիրիական բոլոր պատվիրակություններն ու խմբերը մասնակցել են նիստին»:
Սիրիայի հարցով «Ժնև-6» բանակցությունները կկայանան մայիսի 16-ին` ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնատեղիում և կշարունակվեն մինչև մայիսի 20-ը: