Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Եմենում խոլերայի տարածման մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ մինչև առաջիկա 6 ամիս հավանաբար ավելի քան 200 եմենցիներ վարակվեն խոլերայով:
Reuters-ի հաղորդման համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ վերջին շաբաթներում խոլերայի վարակով Եմենում մահացել է 242 մարդ, իսկ վարակվածների թիվ հասել է 23500-ի:
Հաղորդման համաձայն՝ առաջիկա 6 ամիսների ընթացքում Եմենում խոլերայի վարակով հիվանդների թիվը կհասնի 200 հազարի:
Եմենի առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում:
Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է «Նկատի առնելով Եմենում խոլերայի տարածումը, պատկան մարմիններին և ներքին ու միջազգային բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում օգնություն ցուցաբերել համաճարակի դեմ պայքարելու համար»:
2016 թ.-ի հոկտեմբերից Եմենում տարածվել է խոլերա հիվանդությունը:
Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի դեմ իրականացված հարձակման հետևանքով մինչ այժմ այդ երկրում զոհվել են 11 հազար, և վիրավորվել հազարավոր մարդիկ: