Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են Իրանի նախագահական ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/world-i62438-Ամերիկա_աշխարհամասում_մեկնարկել_են_Իրանի_նախագահական_ընտրությունները
Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են ԻԻՀ-ի նախագահական ընտրությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2017 18:10 Asia/Tehran
  • Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են Իրանի նախագահական ընտրությունները

Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են ԻԻՀ-ի նախագահական ընտրությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ մայիսի 19-ին Իրանում ընթացող նախագահական ընտրությունների հետ միաժամանակ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կուբայում, Վենեսուելայում, Էկվադորում, Բոլիվիայում, Արգենտինայում և Բրազիլիայում բնակվող իրանցիները մասնակցել են նախագահական ընտրություններին: 

Իրանի նախագահական ընտրությունները միաժամանակ անց են կացվում 102 երկրներում և արտասահմանում հաստատված 310 քվեարկության կենտրոններում:

Արտասահմանում բնակվող իրանցիների քվեարկությունը սկսվել է Նոր Զելանդիայում և այն կավարտվի Ամերիկա աշխարհամասում: 

Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններում մրցում են Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Աղա Միրսալիմն ու Մոսթաֆա Հաշեմիթաբան: