Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են Իրանի նախագահական ընտրությունները
Ամերիկա աշխարհամասում մեկնարկել են ԻԻՀ-ի նախագահական ընտրությունները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ մայիսի 19-ին Իրանում ընթացող նախագահական ընտրությունների հետ միաժամանակ ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Կուբայում, Վենեսուելայում, Էկվադորում, Բոլիվիայում, Արգենտինայում և Բրազիլիայում բնակվող իրանցիները մասնակցել են նախագահական ընտրություններին:
Իրանի նախագահական ընտրությունները միաժամանակ անց են կացվում 102 երկրներում և արտասահմանում հաստատված 310 քվեարկության կենտրոններում:
Արտասահմանում բնակվող իրանցիների քվեարկությունը սկսվել է Նոր Զելանդիայում և այն կավարտվի Ամերիկա աշխարհամասում:
Իրանի նախագահական 12-րդ շրջանի ընտրություններում մրցում են Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Աղա Միրսալիմն ու Մոսթաֆա Հաշեմիթաբան: