ՄԱԿ. "Պետք է վերջ տալ Սիոնիստական ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը"
https://parstoday.ir/hy/news/world-i62484-ՄԱԿ._Պետք_է_վերջ_տալ_Սիոնիստական_ռեժիմի_օկուպանտ_քաղաքականությանը
ՄԱԿ-ը կոչ է արել վերջ տալ Սիոնիստական ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 07:41 Asia/Tehran
  • ՄԱԿ.

ՄԱԿ-ը կոչ է արել վերջ տալ Սիոնիստական ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը:

Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Մայքլ Լինքը կարևորելով Սիոնիստական ռեժիմի օկուպանտ քաղաքականությանը վերջ տալու անհրաժեշտությունը, մտահոգություն է հայտնել այդ տարածքներում մարդկային աղետի մասին:

ՄԱԿ-ի հանձնակատարը տարածաշրջան կատարած այցից հետո դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ կիրառվող բռնությունները:

Նրա խոսքերով, Սիոնիստական ռեժիմը  հավաքական պատժի է ենթարկում պաղեստինցիներին, առգրավում է նրանց գույքը, բռնություն է գործադրում պաղեստինցիների նկատմամբ, արգելում է պաղեստինցիների ազատ երթևեկը, կոտորում է պաղեստիցի քաղաքացիներին և պաղեստինցիների տարածքում սիոնիստաբնակ քաղաքավաններ է կառուցում: 

ՄԱԿ-ի հանձնակատարը միջազգային հանրությանը կոչ է արել  Իսրայելի օկուպանտ  քաղաքականությանը վերջ տալու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկել: 

2016 թ. դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սիոնիստական քաղաքավաններ կառուցելու դեմ բանաձև է ընդունել: