Քիմիական ահաբեկչությունը դառնում է դաժան իրականություն. Լավրով
Քիմիական ահաբեկչությունը դառնում է արդեն ոչ թե աբստրակտ սպառնալիք, այլ մեր օրերի դաժան իրականություն, և անհրաժեշտ է ակտվացնել միջազգային հարթակներում լուրջ աշխատանքը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Զինաթափման հարցերով համաժողովում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Լավրովը նշել է, որ իրավիճակի չափազանց սուր լինելու մասին են վկայում 2015-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սիրիական Մարեա քաղաքում գրանցված դեպքերը, որտեղ, ինչպես հաստատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաքելության կողմից, ԴԱԻՇ-ի գրոհայինները կիրառել են հրետանային արկեր՝ լցոնված մարտական թունավոր իպրիտ նյութով։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Քիմիական զենքի արգելման կոնվենցիան լիարժեք չի լուծում քիմիական ահաբեկչությանը հակազդելու հանձնարարությունը։