Մայիս 23, 2017 20:17 Asia/Tehran
  • Հարավային Կորեան կրակ է բացել Հյուսիսային Կորեայից թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ

Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ նախազգուշական կրակ են բացել Հյուսիսային Կորեայից հարավ թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ: Այդ մասին գրում է Associated Press գործակալությունը:

 

Զինվորականները հայտարարության մեջ նշել են, որ միջադեպից հետո ուժեղացրել են օդային տարածքի նկատմամբ հսկողությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

lratvakan.am/

 

Պիտակ