ՄԱԿ-ը ազդարարել է եմենում Խոլերայի արագ և աննախադեպ տարածման կապակցությամբ
Մայիս 25, 2017 08:15 Asia/Tehran
Ազդարարելով Եմենում Խոլերայի արագ և աննախադեպ տարածման մասին, ՄԱԿ-ը հայտարարել է, որ Խոլերայով վարակվածների թիվը հասել է 36 հազարի:
Եմենի համար մարդասիրական օգնությունների հարցով համադրող Ջեմի Մաք Գոլդրիքը հավաստել է.«Ներկա դրությամբ Եմենը կանգնած է խոլերայի լայնամասշտաբ տարածման դեմ և խոլերայով վարակված կանայք, տղամարդիկ ու երեխաները երկու տարի է ինչ տառապում են այդ երկրում ընթացող զինյալ բախումների հետևանքներից»:
ՄԱԿ-ի այս պաշտոնյան հավելել է.«Առնվազն 361 մարդ է զոհվել խոլերայից և մահացության դեպքեր են գրանցվել Եմենի 22 նահանգներից 19-ում»:
Միջազգային կազմակերպությունների տեղեկացմամբ, շուրջ 17 մլն եմենցիներ սննդային աջակցության անհապաղ կարիք ունեն և շուրջ 7 մլն-ը կանգնած են սովի եզրին»:
Պիտակ