Ղասեմի.«Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը պաշտպանվող աղանդավորության վկայությունն է»
https://parstoday.ir/hy/news/world-i62954-Ղասեմի._Եգիպտոսի_ահաբեկչական_հարձակումը_պաշտպանվող_աղանդավորության_վկայությունն_է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է հյուսիսային Էլ-Մինյա նահանգում քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա իրականացված հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 26, 2017 19:39 Asia/Tehran
  • Ղասեմի.«Եգիպտոսի ահաբեկչական հարձակումը պաշտպանվող աղանդավորության վկայությունն է»

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է հյուսիսային Էլ-Մինյա նահանգում քրիստոնյաներ տեղափոխող ավտոբուսի վրա իրականացված հարձակումը:

Նշելով, որ Մանչեսթրի պայթյունը, ԻԼԻՊ-ի և  Ֆիլիպիններում իրականացվող հարձակումները , Եգիպտոսում հրաձգության դեպքերը, բոլորը տեղի են ունեցել ԱՄՆ նախագահի Արաբիա կատարած այցի հաջորդ օրը, Ղասեմին ասել է.«Այս դեպքերի կրկնությունը կարող է վկայել Արաբիայում, Բահրեյնում իրականացվող բռնաճնշումների , Եմենի պատերազմի և աղանդավորական գաղափարախոսության տարածման մասին»:

«Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի անվան ներքո Ռիադում  իրականացվող ցուցադրական քայլերի հետևանքը եղել է աշխարհի տարբեր անկյուններում վահաբական ու թաքֆիրական գաղափարների տարածումը».ասել է Ղասեմին:

«Պաշտպանված ծայրահեղականության ու աղանդավորության ուղղակի արդյունքն է մուսուլմանների, քրիստոնյաների և այլ կրոններ դանավող անմեղ մարդկանց արյան հեղումը». ասել է  ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Բահրամ Ղասեմին անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարի և համընդհանուր անվտանգության նկատմամբ միջազգային կազմակերպությունների և տարբեր պետությունների պատասխանատվությանը: