Մայիս 30, 2017 16:22 Asia/Tehran
  • Կիմ Չեն Ընն ասել է, որ ուզում է ԱՄՆ-ին ավելի շատ «փաթեթավորված նվերներ» ուղարկել

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, որը ներկա է եղել նոր հրթիռի արձակման գործընթացին, հայտարարել է ռազմական ոլորտում հետագա առաջընթացն ապահովելու անհրաժեշտության մասին:

Ինչպես նշում է ria.ru-ն, հրթիռի հաջող փորձարկումից հետո հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ  պաշտպանական արդյունաբերության հետագա զարգացումն ու դրա հզորության ցուցադրումը կարևոր են, որպեսզի իրենք կարողանան ԱՄՆ-ի համար ավելի շատ «փաթեթավորված նվերներ» ուղարկել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մայիսի 29-ի առավոտյան Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել, որը, անցնելով 450 կմ տարածություն, ընկել է Ճապոնական ծովը:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը սպառնացել էր գերհզոր կանխարգելիչ հարված հասցնել Միացյալ Նահանգներին՝ այդ երկրի կառավարությանը նախազգուշացնելով «գործ չունենալ իրենց հետ»: Այնուհետև պետական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Հյուսիսային Կորեան կարող է հաշված վայրկյանների ընթացքում երկրի երեսից ջնջել ԱՄՆ-ն ու իր թշնամուն մոխրի վերածել:

 http://orer.am/

 

Պիտակ