ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i63638-ՄԱԿ_ԱԽ_ն_ընդլայնել_է_ԿԺԴՀ_դեմ_պատժամիջոցները
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2017 19:23 Asia/Tehran
  • ՄԱԿ ԱԽ-ն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ցանկը: ԱՄՆ նախապատրաստած համապատախան բանաձևն ընդունվել է միաձայն:

Փաստաթղթում ընդգրկված են մի շարք կազմակերպություններ և մասնավոր անձինք, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, մեղսակից են արտերկրում ի շահ Հյուսիսային Կորեայի գործունեությանը: Ուղևորությունների արգելքն ու ակտիվների սառեցումը կվերաբերի 14 ընկերության և 14 մասնավոր անձի:

Ցուցակը համալրվել է ԿԺԴՀ ռազմավարական հրթիռային զորքերով, որոնք ղեկավարում են Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների բոլոր ծրագրերն ու, ըստ փաստաթղթի հեղինակների, պատասխանատու են «Սկադ» և «Նոդոն» հրթիռների արձակման համար: Ընդգրկվել են նաև բանկեր և առևտրային կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերջին շրջանում Փհենյանը ակտիվ հրթիռային փորձարկումներ է իրականացնում: Վերջին այդպիսի գործողությունն իրականացվել է մայիսի 29-ին:

Panarmenian.net