Ահաբեկչական հարձակում Լոնդոնում. կան զոհեր
Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ:
«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչական է որակել շաբաթ երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերը, որոնք խլել են յոթ հոգու կյանք: Վիրավորվել է 20 հոգի:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը «սարսափելի» է գնահատել Լոնդոնի հարձակումները: Նրա խոսքերով, կիրակի օրը կառավարությունն արտահերթ նիստ է գումարելու՝ ահաբեկչական հարձակման մանրամասները պարզելու համար:
Լոնդոնի ոստիկանության հաղորդմամբ՝ ավտոմեքենան վրաթերթի է ենթարկել Լոնդոնի կամրջի հետիոտներին : «Եվրոմարքեթ»-ում դանակով հարձակում է տեղի ունեցել:
Ոստիկանությունը ժողովրդին կոչ է արել չերթևեկել փողոցներում:
Արևմտյան երկրները, այդ թվում Բրիտանիան այժմ բախվել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման եվրոպացի անդամների երկիր վերադարձի և նրանց կողմից ահաբեկչական հարձակումներ իրականացման հարցի հետ: