Մուսավյան.«Թրամփը փորձում է սրել Իրանի և Արաբիայի միջև լարվածությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i63704-Մուսավյան._Թրամփը_փորձում_է_սրել_Իրանի_և_Արաբիայի_միջև_լարվածությունը
Իրանցի նախկին դիվանագետն ասել է.«ԱՄՆ նախագահը Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունին ստեղծելով մտադիր է, համագործակցություն խրախուսելու փոխարեն, սրել Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը»:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 13:31 Asia/Tehran
  • Մուսավյան.«Թրամփը փորձում է սրել Իրանի և Արաբիայի միջև լարվածությունը»

Իրանցի նախկին դիվանագետն ասել է.«ԱՄՆ նախագահը Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունին ստեղծելով մտադիր է, համագործակցություն խրախուսելու փոխարեն, սրել Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը»:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Շաբաթ օրը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած «Գիտության դիվանագիտությունը» թեմայով մեկ օրյա նիստում ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի դասախոս Հոսեյն Մուսավյանը նշել է.«Դոնալդ Թրամփը ցանկանում է, Իրանի և Արաբիայի միջև առկա լարվածությունը սրելով և մարդու իրավունքների ու ահաբեկչության անվան տակ նոր շրջափակումներ պարտադրելով, Իրանին զրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տնտեսական շահերից»:

Հոսեյն Մուսավյանը հստակեցրել է.«Իրանի դեմ Իսրայել-Արաբիա-ԱՄՆ եռանկյունու համագործակցությունը տարածաշրջանային ու միջազգային հետևանքներ է ունենալու, և Իրանի ու Արաբիայի միջև առկա լարվածության սրումը խորացնելու է սուննիների ու շիաների տարաձայնությունները և տարածաշրջանում տիրող ճգնաժամերը»:

«Հետևելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի օրինակին հնարավոր  կլինի  վերջ դնել Միջին Արևելքը զանգվածային կոտորածի զենքերից մաքրելու փակուղուն»․ ասել է նա: