ՄԱԿ-ը Իսրայելի ռեժիմին կոչ է արել վերջ դնել Պաղեստինի բռնազավթմանը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնն ասել է.«Իսրայելը պետք է անհապաղ վերջ դնի Պաղեստինում բռնազավթմանը, վերաբնակեցման քաղաքականությանն ու քաղաքատիպ ավանների կառուցմանը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Զեյդ Ռաադ Ալ-Հուսեյնն ընդգծել է.«Պաղեստինի ժողովուրդը մի ռազմական ուժի բռնազավթման ներքո կես դար տառապել է և Իսրայելի բռնազավթման քաղաքականության շարունակումը չի կարող այդ ռեժիմի օգտին լինել»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հրապարակել է մի հաղորդագրություն, որում պախարակել է Սիոնիստական ռեժիմին: «Իսրայելի բռնազավթման քաղաքականությունը ծանր վնասներ է հասցրել Պաղեստինի ժողովրդին և կանխել է պաղեստինցիների իրավունքների վերականգնումը»,ասված է Գուտերեշի հաղորդագրության մեջ:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրն ասել է.«Իսրայելը պաղեստինցիների հետ համաձայնության գալու կամ չգալու դեպքում կշարունակի անվտանգության վերահսկողություն սահմանել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներում»: