ԱՄՆ-ն մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով քննադատեց Արաբիային
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը քննադատել է Սաուդյան Արաբիային`մարդու իրավունքների ոտնահարման պատճառով:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլին երեքշաբթի օրն ասել է. «Արաբիան Մարդու իրավունքների խորհրդի անդամ երկրներից է և միաժամանակ մարդու իրավունքների բնագավառում սև վկայական ունի»:
Չնայած մարդու իրավունքների բնագավառում իր սև վկայականին, Սաուդյան Արաբիան վերջերս ընտրվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ , ինչն արժանացավ իրավապաշտպան կազմակերպությունների և ակտիվիստների քննադատությանը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչն այն պայմաններում է քննադատում Արաբիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարումը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն մայիսին մեկնեց Ռիադ: Այցի ընթացքում, աչքերը փակելով Արաբիայի մարդու իրավունքների սև վկայականի վրա, Թրամփն այդ երկրի հետ 110 միլիոն դոլարի ռազմական պայմանագիր ստորագրեց:
Արաբիան Եմենի դեմ պատերազմում օգտվում է ամերիկյան սպառազինությունից և ամեն օր սպանում է Եմենի անմեղ ժողովրդին: