Ամերիկացի պատգամավորները դատապարտել են Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i64002-Ամերիկացի_պատգամավորները_դատապարտել_են_Վաշինգտոնում_Էրդողանի_թիկնապահների_քայլը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դատապարտել են Վաշինգտոնում ցուցարարների ու բողոքարարների նկատմամբ Էրդողանի թիկնապահների գործողությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 15:12 Asia/Tehran
  • Ամերիկացի պատգամավորները դատապարտել են Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների քայլը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները դատապարտել են Վաշինգտոնում ցուցարարների ու բողոքարարների նկատմամբ Էրդողանի թիկնապահների գործողությունները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են մի օրինագիծ ՝ խստորեն բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի բնակարանի մոտ ցուցարարների վրա նրա թիկնապահների հարձակման դեմ:

Օրինագծում նշված է , որ այդ գործողությունում դերակատար կամ գործողություն սկսելու հրաման արձակած Թուրքիայի անվտանգության սպաները , ԱՄՆ օրենքերի համաձայն, դատական պատասխանատվության են ենթարկվելու:

ԱՄՆ Սենատը նաև բանաձև է մշակում` Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների քայլը դատապարտելու համար:

Թուրքիայի նախագահի թիկնապահների հարձակման հետևանքով վիրավորվել էին 11 ցուցարարներ: