Հունիս 08, 2017 12:19 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան ավելի շուտ Ճապոնիային փոշու կվերածի, հետո ԱՄՆ-ին. ԿԺԴՀ-ի պաշտոնյա

ԿԺԴՀ-ի խախաղության պաշտպանության կոմիտեի ղեկավարը խոստացել է Ճապոնիան փոշու վերածել ավելի վաղ, քան դա տեղի կունենա ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:

«Եթե Ճապոնիան իրոք անհանգստանում է իր անվտանգությամբ, ապա պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հանդեպ թշնամական վերաբերմունքից և հեռացնի իր տարածքից ամերիկյան բազաները: Ճապոնիան պետք է հիշի, որ արխիպելագն ավելի շուտ փոշու կվերածվի, քան ԱՄՆ-ն, եթե շարունակի այդքան թշնամաբար վերաբերվել ԿԺԴՀ հանդեպ»,- ասվում հյուսիսկորեացի գործչի հայտարարությունում:

Պաշտոնյան հիշեցնում է Ճապոնիային, որ վերջինս կղզի պետություն է և «չպետք է ավանտյուրայի դիմի անհաղթելի և դաժան միջուկային գերտերության առջև», որը ԿԺԴՀ-ն է:

operativ.am/

 

Պիտակ