Կրոնական առաջնորդների ցավակցական ուղերձը Թեհրանի ահաբեկչական դեպքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i64226-Կրոնական_առաջնորդների_ցավակցական_ուղերձը_Թեհրանի_ահաբեկչական_դեպքի_կապակցությամբ
Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ և Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավարը առանձին ցավակցական ուղերձներ են հղել Թեհրանի ահաբեկչական դեպքի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 10, 2017 12:25 Asia/Tehran
  • Կրոնական առաջնորդների ցավակցական ուղերձը Թեհրանի ահաբեկչական դեպքի կապակցությամբ

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ և Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավարը առանձին ցավակցական ուղերձներ են հղել Թեհրանի ահաբեկչական դեպքի կապակցությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ եպիսկոպոսապետը և Ռուսաստանի մուֆթիների խորհրդի ղեկավար Ռավիլ Էյնալեդդինը ուրբաթ օրը  առանձին ուղերձներ հղելով  դատապարտել են Թեհրանում Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարանի և Իրանի իսլամական խորհրդարանի վրա իրականացված վայրագ ահաբեկչական հարձակումները և ցավակցության են հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ դեպքի հետևանով զոհվածների կապակցությամբ: 

Ռուսաստանի քրիստոյա և մուսուլման համայնքների հոգևոր առաջնորդները կոչ են արել աշխարհի բոլոր քաղաքական ղեկավարներին և կրոնապետերին միավորվել ահաբեկչության դեմ պայքարելու նպատակավ: 

Մեծ թվով քաղաքական պաշտոնյաներ ու հոգևոր առաջնորդներ, նախարարներ, Բելառուսի կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարներ, ներկա են գտնվել Մինսկում ԻԻՀ դեսպանատանը և իրենց վշտակցությունն են հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Թեհրանում տեղի ունեցած ահաբկեչական դեպքի կապակցությանբ: