ԱԷՄԳ. Ներկայումս աշխարհում 60 միջուկային ռեակտոր է կառուցվում
Ներկայումս աշխարհում 60 միջուկային ռեակտոր է կառուցվում, որի մեծ մասը՝ Ասիայում: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն:
Նրա խոսքով՝ ատոմային էլեկտրակայանները (ԱԷԿ) այսօրվա դրությամբ էլեկտրաէներգիայի կարեւոր աղբյուրներից մեկն են: Միայն վերջին 2 տարում շահագործման է հանձնվել 20 նոր միջուկային ռեակտոր: Այսօր աշխարհում 449 ԱԷԿ է գործում: Դրանք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում:
Ամանոն լուրջ մտահոգություն է հայտնել կապված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ: Նա նաեւ ասել է, որ ԱԷՄԳ-ը կշարունակի հետեւել Իրանի միջուկային ծրագրին, որպեսզի հանգի առավել ամբողջական եւ վերջնական եզրակացության այն մասին, որ Թեհրանի ամբողջ միջուկային գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ ունի:
News.am