Ծայրահեղականությունն աճող սպառնալիք է ասիական պետությունների համար. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Հունիս 14, 2017 04:37 Asia/Tehran
Ծայրահեղականությունն աճող սպառնալիք է ասիական պետությունների համար:
Ծայրահեղականությունն աճող սպառնալիք է ասիական պետությունների համար, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ում կարծիքով ահաբեկչական խմբավորումները փորձում են իրենց շարքերն ընդգրկել հատկապես Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներին։
Գուտերեշը նշել է, որ նրանց մասնակցությունը նման խմբավորումների ծավալած գործունեությանը սպառնալիք է ոչ միայն ամբողջ միջազգային հանրության, այլ նաև իրենց սեփական երկրների համար։
ՄԱԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ ռազմավարությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների հայեցակարգի վրա։
Tert.am
Պիտակ