Հրդեհ՝ Grenfell Tower-ում. տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած
https://parstoday.ir/hy/news/world-i64696-Հրդեհ_grenfell_tower_ում._տասնյակ_մարդիկ_համարվում_են_անհայտ_կորած
Տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում Լոնդոնի Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Հաղորդվում է, որ հայտնի չէ ամբողջական ընտանիքների գտնվելու վայրը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 15, 2017 12:36 Asia/Tehran
  • Հրդեհ՝ Grenfell Tower-ում. տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած

Տասնյակ մարդիկ անհայտ կորած են համարվում Լոնդոնի Grenfell Tower բազմահարկ բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո: Հաղորդվում է, որ հայտնի չէ ամբողջական ընտանիքների գտնվելու վայրը:

Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհի հետևանքով զոհվել է 12 մարդ, սակայն ոստիկանությունում հայտարարում են, որ զոհերի թիվը հավանաբար կավելանա: Հիվանդանոցներում են գտնվում 70-ից ավելի տուժածներ, փոխանցում է BBC-ն:

Դեռևս չի հաջողվել մինչև վերջ մարել կրակը, հրշեջները շարունակում են բռնկումները մարել շենքի տարբեր մասերում: Վերջին տվյալներով՝ փրկարարները հասել են 24-հարկանի շենքի վերին հարկ, սակայն նրանք դեռևս հնարավորություն չեն ունեցել ստուգել բոլոր հարկաբաժինները՝ հրդեհից տուժածներին գտնելու համար: 

armedia.am