ԵԽ-ին մտահոգում է Բահրեյնում մարդու իրավունքների խախտումը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հղած նամակում ԵԽ-ի ավելի քան 300 պատգամավորներ իրենց խոր մտահոգությունն են հայտնել Բահրեյնում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ` այդ նամակում ԵԽ-ի պատգամավորները հանդես են եկել Ալե Խալիֆայի ռեժիմի բանտերից՝ Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Նաբիլ Ռաջաբի և այլ ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակման կոչով:
2016թ. հունիսի 13-ին, Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը «Բանի Ջոմրե» շրջանում գտնվող իր բնակարանում ձերբակալել են «Նաբիլ Ռաջաբին»:
2011թ. փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Բահրեյնի ժողովուրդը պահանջում է որպեսզի երկրում արդարություն հաստատվի և վերացվեն բոլոր խտրականություններն։ Նրանք ցանկանում են, որ երկիրը ղեկավարվի իրենց կողմից ընտրված կառավարության կողմից: