ԵԽ-ին մտահոգում է Բահրեյնում մարդու իրավունքների խախտումը
https://parstoday.ir/hy/news/world-i64698-ԵԽ_ին_մտահոգում_է_Բահրեյնում_մարդու_իրավունքների_խախտումը
ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հղած նամակում ԵԽ-ի ավելի քան 300 պատգամավորներ իրենց խոր մտահոգությունն են հայտնել Բահրեյնում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 12:43 Asia/Tehran
  • ԵԽ-ին մտահոգում է Բահրեյնում մարդու իրավունքների խախտումը

ԵՄ-ի արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հղած նամակում ԵԽ-ի ավելի քան 300 պատգամավորներ իրենց խոր մտահոգությունն են հայտնել Բահրեյնում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ` այդ նամակում ԵԽ-ի պատգամավորները հանդես են եկել Ալե Խալիֆայի ռեժիմի բանտերից՝ Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Նաբիլ Ռաջաբի և այլ ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակման կոչով:

2016թ. հունիսի 13-ին, Ալե Խալիֆայի ռեժիմի անվտանգության ուժերը «Բանի Ջոմրե» շրջանում գտնվող իր բնակարանում ձերբակալել են «Նաբիլ Ռաջաբին»:

2011թ. փետրվարի 14-ից ի վեր Բահրեյնի ժողովուրդը պայքարում է Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ: Բահրեյնի ժողովուրդը պահանջում է որպեսզի երկրում արդարություն հաստատվի և վերացվեն բոլոր խտրականություններն։ Նրանք ցանկանում են, որ երկիրը ղեկավարվի իրենց կողմից ընտրված կառավարության կողմից: